Մեծ Բրիտանիա․ Սթոունհենջը իր շուրջն է հավաքել հազարավոր արևապաշտների

Ամառային արևադարձի օրը արևածագը տեսնելու համար Սթոունհենջ են ժամանել հազարավոր մարդիկ։ Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հանդիսատեսի թիվը եղել է շուրջ 12 հազար, իսկ The Mirror-ը նշում է  25 հազար թիվը։
Հունիսի 21-ին աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկում արևը ծագել է 04.52-ին։
Ինչպես պատմել են բնության կամ մշակութային հուշարձանների պաշտպանության «Անգլիական ժառանգություն» գործակալությունում՝  եղանակը հրաշալի է եղել։  article-2162495-13B67096000005DC-110_968x617«Առավոտյան եղել է հրաշալի արշալույս, որը դիմավորել են երգերով և հիացական բացականչություններով», —նշել են գործակալությունում։
Սթոունհենջը գտնվում է Ուիլտշիր կոմսությունում։ Հուշարձանն ու նրա շրջակայքը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

You might also like