Կրիշտիանու Ռոնալդուի հյուրանոցը կբացվի Պորտուգալիայում

Հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստի առաջին հյուրանոցը իր առաջին հյուրերին կսկսի ընդունել արդեն 2016 թվականի հունիսին։ Pestana CR7-ը կբացվի Ֆունշալա նավահանգստում՝ Կրիշտիանու Ռոնալդուի համար հարազատ Մադեյրա կղզում։ Այդ մասին հայտնում է  «Սլովո» պարբերականը։CR7-Pestana-850x566Բացման հանդիսավոր արարողությանը ֆուտբոլիստի մասնակցությունը կախված է Պորտուգալիայի հավաքականի կազմում նրա զբաղվածությունից, որը շարունակում է իր ելույթները Եվրո-2016-ին Ֆրանսիայում։

Հետագայում Ռոնալդուի հյուրանոցները կբացվեն Մադրիդում, Լիսաբոնում և Նյու Յորքում։ 4 հյուրանոցներում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ  75 միլիոն եվրո։

pestana-cr7-funchal-038-635997877155918270

22 июня 2016
You might also like