«Էմիրեյթս» (Emirates) ավիաընկերությունը՝ աշխարհի խոշորագույն ավիափոխադրողներից մեկը, աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը կտրամադրի Մոսկվա-Դուբայ չվերթի համար։ Airbus A380-800 ինքնաթիռը կսկսի թռչել ռուսական մայրաքաղաքից դեպի ԱՄԷ-ի խոշորագույն քաղաքը 2016 թվականի դեկտեմբերի 1-ից։
Հսկա ինքնաթիռները կարող են տեղավորել 516 ուղևորի։ 426-ին՝ էկոնոմ դասում, 76-ին՝ բիզնես դասում, 14-ին՝ առաջին դասի անձնական խցիկներում։ Առաջին դասի ուղևորների համար նախատեսված է սպա-ցնցուղ, ինչպես նաև՝ խմիչքներով և խորտիկներով լաունջ-գոտի։
Ավիաընկերության ներկայացուցիչները նշել են, որ ռուսական շուկա են եկել 2003 թվականին և 13 տարվա ընթացքում սպասարկել ավելի քան 3,5 միլիոն ուղևորի։