Դուբայի ամենամյա «Ամառային անակնկալներ» փառատոնը (Dubai Summer Surprises) կանցկացվի հուլիսի 9-ից օգոստոսի 20-ին։
Փառատոնը, որը կանցկացվի արդեն տասնիններորդ անգամ, բաղկացած է վեց թեմատիկ շաբաթներից՝ «Խոհարարական անակնկալներ», «Սառցե անակնկալներ», «Ծաղկային անակնկալներ» և այլն։ Փառատոնի ընթացքում Դուբայի խանութներում զեղչերը հասնում են 70%-ի, այդ պատճառով այստեղ գալիս են շոփինգի սիրահարները։Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցում է ավելի քան 6 հազար առևտրային կետ։ Հյուրերին նաև սպասում են թանկարժեք նվերներով խաղարկությունները, այդ թվում՝ տներ, ավտոմեքենաներ և ոսկու ձուլակտորներ։
«Ամառային անակնկալների» մանկական ծրագիրը ևս բազմազան է։ Հատկապես շատ զվարճանքներ երեխաների համար պատրաստել են առևտրային կենտրոնները և ատրակցիոնների պարկերը։ Ավանդույթի համաձայն՝ Դուբայի հյուրանոցները երեխաներին կառաջարկեն անվճար բնակություն՝ պայմանով, որ նրանք լինեն իրենց երկու ծնողների հետ։