Չեռնոգորիայում կանցկացվի խոհարարական փառատոն

Բուդվայի ռիվերիայում՝ Պետրովաց առողջարանում հունիսի 25-ին կանցկացվի երաժշտա-խոհարարական փառատոն՝  «Պաշտիցադա ֆեստ» (Pašticada fest)։
Տոնը նվիրված է պաշտիցադային, որն իրենից ներկայացնում է բանջարեղենով, մրգերով  և համեմունքներով շոգեխաշած տավարի միս։ Փառատոնի այցելուները կարող են համտեսել հայտնի բալկանյան ուտեստը։ Մսի հետ կարելի է համտեսել նաև չեռնոգորիան գինին։ Իսկ երեխաների համար կստեղծվի քաղցիկ անկյուն։

Փառատոնի հանդիսավոր բացումը կլինի ժամը 18.30-ին։ Հանդիսատեսի համար ելույթ կունենա Բուդվայի քաղաքային անսամբլը։ Մեկ ժամ անց՝ 19.30-ին կմեկնարկի մանկական ժամանցը։ Փառատոնը կեզրափակվի խորվաթ երգչուհի Ելենա Ռոզգիի համերգով։

You might also like