Միլանի իշխանությունները մտադիր են բացել նավարկությունը Նավիլիի հնագույն ջրանցքներով։ Հաջորդ տարի քաղաքային իշխանությունները մտադիր են հանրաքվե անցկացնել Լեոնարդո դա Վինչիի հայտնագործության վերականգման համար։
Ջրանցքների վերակենդանացման նախագիծը, որոնց տեղում այժմ քաղաքային փողոցներն են, մշակվել է դեռևս 2011թվականին և ներառվել Միլանի քաղաքապետ Ջուզեֆե Սալայի նախընտրական առաջարկների ցանկում։ Դա Վինչիի նախագծով հիմնադրված ջրանցքների ժամանակակից նախագիծը մշակել են Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի ինժեներները Metropolitana Milanese ընկերության փորձագետների աջակցությամբ։
Եթե քաղաքի բնակիչները կողմ քվեարկեն քաղաքի փողոցները ջրանցքների վերածելու օգտին, ջրային ուղիների ընդհանուր երկարությունը կկազմի 7,7 կիլոմետր և ջուրը կրկին կհոսի Melchiorre Gioia, San Marco, Fatebenefratelli, Visconti di Modrone, Molino delle Armi, De Amicis փողոցներով։
Այլ հոդվածներ
You might also like