TripAdvsior զբոսաշրջային կայքը բացահայտել է «Գահերի խաղը» սերիալի վեցերորդ սեզոնի՝ զբոսաշրջիկների շրջանում առավել հայտնի նկարահանման վայրերը։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի հաղորդագրությունը։
Որոնման համակարգի փորձագետները մշակել են համակարգ, որը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է սերիալի ցուցադրումը ազդում ճանապարհորդների՝ ուղևորության վայրի ընտրության վրա։ Պարզվում է, որ շոուի վեցերորդ սեզոնի ցուցադրության ընթացքում, որը մեկնարկել է ապրիլին, զգալիորեն աճել է զբոսաշրջիկների հետաքրքրությունը նկարահանման վայրերի հանդեպ, որոնց մեծ մասը տեղի է ունեցել Իսպանիայում։
Իսպանական վարկանիշային աղյուսակի առաջատար է դարձել Զաֆրա ամրոցը (Castillo de Zafra)․ 2016 թվականի հունվարի 1-ից մայիսի 31-ին այստեղ այցելել է 488 տոկոսով ավել զբոսաշրջիկ՝ քան անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում։ Ամրոցը հայտնվել է վեցերորդ սեզոնի երրորդ սերիայում։ Այն սերիալում ներկայանում է՝ որպես Ուրախության աշտարակ, որը գտնվում է հորինված Վեստերոս մայրցամաքի հարավում։
Երկրորդ տեղը բաժին է հասել Կամպիլո դե Դուենյաս համայնքին, որը գտնվում է համանուն նահանգում (աճը եղել է 291 տոկոսով)։ Եռյակում հայտնվել է նաև Բարդենաս Ռեալեսը՝ Եվրոպայի համար յուրահատուկ բնապատկերով վայր, ոը գտնվում է Նովարա նահանգում։ Բացի այդ, աճել է նաև հետաքրքրությունը իսպանական Ժիրոնա, Ալմերիա, Սևիլիա, Տուդելա քաղաքների հանդեպ, որտեղ ևս նկարահանվել է Գահերի խաղը։