Ռոսկոսմոսը հայտնել է զբոսաշրջիկների համար ուղեծրային թռիչքի գները

«Ռոսկոսմոս» կորպորացիայի ղեկավար Իգոր Կոմարովը հայտարարել է, որ մեկ զբոսաշրջիկի թռիչքը դեպի ցածր Երկրին մոտ ուղեծիր կարժենա  30-ից  40 միլիոն դոլար։ Այդ մասին պաշտոնյան հայտնել է  CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում․ գրում է Lenta-ն։

Կոմարովի խոսքերով՝ գոյություն ունի հարուստ մարդկանց ցանկ, ովքեր ցանկանում են լինել տիեզերքում։ Նրանք կարող են իրականացնել իրենց երազանքը, եթե հաջող կերպով անցնեն բժշկական անհրաժեշտ ստուգումները։ Բացի այդ, ճանապարհորդներին սպասվում է թռիչքին նախապատրաստվելու դասընթացներ, որը կտևի տարուց ավել․ հավելել է նա։

CNBC-ն նաև նշում է, որ Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) մտադիր է կառուցել մշտական բազաներ Լուսնի վրա Ռուսաստանի, Չինաստանի Հնդկաստանի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի աջակցությամբ։ Մարտին  ESA-ն հայտարարել է, որ հետագայում մարդիկ կարող են իրենց հանգիստը անցկացնել այսպես կոչված «Լուսնային գյուղում»։

Ներկայումս տիեզերքում եղել է յոթ ճանապարհորդ։ Նրանցից առաջինը եղել է ամերիկյան գործարար Դեննիս Տիտոն։ «Միություն» ռուսական տիեզերանավով նա մեկնել է ՄՏԿ 2001 թվականի ապրիլի 28-ին։ Ուղևորությունն ավարտվել է մայիսի  6-ին։

You might also like