ԵՄ-ի իշխանությունները թարմացրել են ավիաընկերությունների սև ցուցակը

Եվրոպական հանձնաժողովը  (ԵԿ) իր կայքում հրապարակել է ավիաընկերությունների նոր սև ցուցակը, որոնց արգելված է թռիչքներ իրականացնել ԵՄ-ում։

Ընդհանուր առմամբ, ԵՄ թռիչքներ արգելվել է 216 ավիաընկերության։ Դրանց մեծ մասը (214) սև ցուցակում հայտնվել են այն պատճառով, որ դրանց երկրների իշխանությունները պատշաճ կերպով չեն վերահսկում ավիափոխադրողների գործունեությունը․ պարզաբանել է ԵԿ մամուլի ծառայությունը։

Իրաքյան  Iraqi Airways-ի և սիրիական Blue Wing Airlines-ի վրա արգելք է դրվել նրանց ավիացիոն անվտանգությունից ելնելով։Blue_Wings_A320-200_D-ANNB_DUSԲոլորից շատ սև ցուցակում հայտնվել են աֆրիկյան երկրների, Աֆղանստանի, Նեպալի և Ինդոնեզիայի  ավիաընկերությունները։ Նոր ցանկում հայտնվել են նաև նախկին ԽՍՀՄ երկրները՝ Ղազախստանը (19 փոխադրող) և Կիրգիզիան (13 փոխադրող)։

Բացի այդ, ցանկից հեռացվել են Զամբիայի բոլոր ավիաընկերությունները, Air Madagascar-ը, ինչպես նաև՝ երեք ինդոնեզիական ավիափոխադրող՝ (Citilink, Lion Air and Batik Air)։ Թռիչքի արգելքը հանել են նաև  իրանյան Iran Air-ի  մի շարք ինքնաթիռների վրայից։

appeal-deportation-to-iranՎերը նշված ցուցակում հայտնված ավիաընկերություններին արգելված է հայտնվել միության անդամ ցանկացած երկրի օդային տարածքում։ Առաջին անգամ նման ցանկ հրապարակվել է  2006 թվականին ոչեվրոպական ավիաընկերությունների մասնակցությամբ մի շարք ավիավթարներից հետո, որոնք ուղևորափոխադրումներ էին իրականացնում ԵՄ երկրներ։ Ցանկը թարմացվում է ամեն երեք-չորս ամիսը մեկ։

You might also like