Իտալիայի առողջարանային Ռիմինի քաղաքի իշխանությունները որոշել են ստիպել հանգստացողներին նվազեցնել ալկոհոլային խմիչքի քանակը ցերեկային ժամերին։ Դրա համար նրանք արգելել են ափամերձ խանութներին և կրպակներին վաճառել գարեջուր և այլ ալկոհոլային խմիչքներ սառնարանից։ Իսկ տաք գարեջուրը, ինչպես հայտնի է, ոչ բոլորին է հաճելի։
Քաղաքապետարանին հոգնեցրել է այն, որ առավոտից հարբած զբոսաշրջիկները խախտում են առողջարանի հանրային անդորրը։ Բացի այդ, շոգին ալկոհոլի օգտագործումը վնասում է Ռիմինիի հյուրերի առողջությանը։ Արգելքը կգործի ամռան ամիսներին։
Հակաալկոհոլային շարժմանը միացել է նաև Տոսկանայի Լուկկա քաղաքը։ Այնտեղ պատմական կենտրոնում արգելված է փողոցում ալկոհոլային խմիչքների օգտագործումը։ Գինին և գարեջուրը զբոսաշրջիկները կարող են խմել միայն բարերում և ռեստորաններում։