Այս ամռանը խորվաթական Զադարում հայտնված զբոսաշրջիկները կարող են այցելել նոր Պատրանքի թանգարանը։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում և նախատեսված է տարբեր տարիքային այցելուների համար։ Նման թանգարանները հատկապես սիրելի են զբոսաշրջիկների շրջանում անսովոր լուսանկարներ անելու հնարավորության համար։
Նոր զադարյան թանգարանում կան հայելային սենյակներ, պատրասնքի թունել, կալեյդոսկոպ, հոլոգրամաներ, դիդակտիկ խաղերով մանկական գոտի և գլուխկոտրուկներ։ Այցելուների համար կազմակերպվում են բազմաթիվ զվարճանքներ․ գրում է BalkanPro.ru-ն։
Պատրանքի թանգարանը բաց է ամեն օր 9:00-ից մինչև կեսգիշեր։ Տոմսի արժեքը 60 կուն է (8 եվրո) մեծահասակների համար և 40 կուն (5,5եվրո) 5-ից 15 տարեկան երեխաների համար։