Մեծ Բրիտանիա․ Լիվերպուլում հանրության համար կբացվի փաբ-լաբորատորիա
Նախկինում լայն հանրությանը անհայտ լիվերպուլյան փաբը, որը նաև հանդիսանում է իսկական համալսարանական լաբորատորիա, կբացի իր դռները բոլոր ցանկացողների համար։
Բարը, որը այցելուներին առաջարկում է իսկական գարեջուր, գինի և այլ ալկոհոլային խմիչներ, ինչպես նաև՝ չիփսեր ու ընդեղեն, իրականում հանդիսանում է Լիվերպուլի համալսարանի հոգեբանության ամբիոնի լաբորատորիան, ինչպես նաև՝ ծխախոտի ու ալկոհոլի ուսումնասիրության բրիտանական կենտրոն։
Pub Lab փաբ-լաբորատորիան կբացի իր դռները լայն հանրության առջև առաջին Բժշկական ուսումնասիրությունների փառատոնի շրջանակներում, որը կանցկացվի հունիսի 18-ից 26-ին։
Բարը օգտագործվում է որպես հարթակ ալկոհոլի ազդեցությամբ մարդու վարքի, ընկալման գործընթացի և այլնի ուսումնասիրության համար։ Բայց մինչ հիմա մուտքը հասանելի է եղել միայն ուսումասիրությունները անցկացնողների և դրանց կամավոր մասնակցողների համար։
Բարը կընդունի սովորական այցելուներին հաջորդ շաբաթ երկուշաբթի և երեքշաբթի օրերին։