Նոր քաղաքին ու նրա մշակույթին ծանոթությունը կարող է լինել շատ ձանձրալի գործընթաց։ Այդ պատճառով շատ ճանապարհորդներ ընտրում են հարմարավետ հյուրանոցային համար, որը թույլ կտա լիցքաթափվել օրվա վերջում կամ պարզապես հանգստանալ հեռուստացույցի առջև։ Կամ կոնսուլային խաղի մենամարտով։ Pentahotels ցանցի ղեկավարությունը որոշել է իր հյուրերին նոր ծառայություն մատուցել․ հյուրանոցի նախասրահում և մի քանի համարներում կտեղադրվեն Sony PlayStation 4 խաղային կոնսուլներ։ Հատուկ համարները, որոնք ներառում են նաև դասական խաղային ավտոմատներ, հասանելի կլինեն բոլոր ցանկացողների համար PentaPlayerPad անվան ներքո։ Այդ համարները կբացվեն Բրյուսելում, Լյոժում և Փարիզում գտնվող հյուրանոցներում։
Ցանցի գործադիր տնօրեն Ալաստեր Տոմաննի խոսքերով՝ անսովոր հայեցակարգը կներկայացվի Pentahotels հյուրանոցներում ամբողջ աշխարհում։ 2017 թվականին ցանցի հյուրերին կառաջարկվի ավելի քան 5000 նման համարի ծառայություն։