Պարենային ապրանքներ արտադրող աշխարհահռչակ ընկերությունը տոնում է 150-ամյակը՝ ընկերության համար հարազատ քաղաքում սեփական թանգարանի բացմամբ։ 2016 թվականի հունիսի 15-ին Nestle-ի թանգարանը կբացվի Շվեյցարիայի արևմուտքում՝ Վևե քաղաքում։
Nest անունը կրող թանգարանը պատրաստվում է բացվել նախկին գործարանի շենքում, որտեղ 1867 թվականին Անրի Նեսթլեն ստեղծել է աշխարհում առաջին կաթնային խառնուրդը կրծկեր երեխաների համար։ Թանգարանի այցելուները կծանոթանան հայտնի ընկերության պատմությանը, ինչպես նաև՝ համտեսել մի շարք արտադրանք։ Մասնավորապես, հյուրերը կարող են համտեսել Nespresso սուրճը, Nesquik տաք շոկոլադը և Maggi համեմունքները։
Հետաքրքիր նորարարություն կդառնա սքաները, որի միջոցով հյուրերը կարող են իմանալ ընկերության արտադրանքի ազդեցությունը մարդկային տարբեր օրգանների վրա։