Բուդապեշտում բացվել է թանգարան՝ նվիրված Հարրի Հուդինիին

Բուդապեշտում՝ Հարրի Հուդինիի ծննդավայրում, բացվել է թանգարան՝ նվիրված հայտնի աճպարարի կյանքին ու գործունեությանը։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել հունիսի 10-ին։

Trunk spiritHouse of Houdini անունը կրող այս թանգարանի բացման գաղափարը պատկանում է Դավիդ Մերլինիին, ով կոլեկցիոներ է և աճպարարի ամենահավատարիմ երկրպագուներից մեկը։ Մերլինին, ով ուսումնասիրում է էսկեյպոլոգիա (մկանների և ոսկորների մանիպուլյացիայի միջոցով շղթաներից ազատվելու արվեստը) նույնիսկ մասնակցել է հայտնի աճպարարի մասին սերիալի ստեղծման գործընթացին, այդ պատճառով էլ հենց նա է հանդիսացել այս ցուցահանդեսի նախաձեռնողը։ Ցուցադրված ցուցանմուշներից են Գուդինիի նամակներն ու գրությունները, գրքերը և ռեկվիզիտը (ձեռնաշղթաներ, զսպաշապիկներ և այլն)։ Թանգարանի տարածք մուտք գործելու համար այցելուները պետք է ապակոդավորեն մուտքի տոմսի վրա առկա գաղտնի հաղորդագրությունը։

House of Houdini Էրիկ Վայսը (Հուդինիի իսկական անունը) ծնվել է Բուդապեշտում  1874 թվականին։ Տերեզավրոս պատմական թաղամասում գտնվող նրա հայրական տունն արդեն գոյություն չունի։ Ապագա աճպարարի ծնողները արտագաղթել են ԱՄՆ, երբ Էրիկը եղել է  4 տարեկան։

You might also like