Համացանցում ցուցադրել են Էյֆելյան աշտարակի բնակելի ապարտամենտները

Էյֆելյան աշտարակի բնակելի ապարտամենտները, որտեղ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում մեկ գիշերով կարող են բնակվել մի քանի մարդ, տեսանկարահանել են։ Շինության առաջին հարկում բանակցությունների սրահի ձևավորման վրա ծախսվել է 48 ժամ, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Daily Telegraph-ին։eiffel-tower-apartmentՇուրջ 185 քառակուսի մետր մակերեսով ապարտամենտների վրա աշխատել է ֆրանսիացի դիզայներ Բենուա Լելյոն (Benoit Leleu)։ Հաստատությունում, մասնավորապես, տեղադրել են  սեղանի ֆուտբոլի սարք և մեծ հեռուստատեսային էկրան։

eiffel-tower-apartmentԻնչպես արդեն հայտնել ենք՝ Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրի ներսում գիշեր անցկացնել մայիսին զբոսաշրջիկներին առաջարկել է  HomeAway բնակարանների կարճաժամկետ վարձակալությունների ծառայությունը։ Դրա համար պետք էր մասնակցել մրցույթի՝ պատասխանելով  «ինչ կանեիք դուք Էյֆելյան աշտարակի ապարտամենտում, եթե մնայիք այնտեղ մեկ գիշեր» հարցին։

eiffel-tower-apartmentՄրցանակի խաղարկությանը մասնակցել է շուրջ  150 հազար մարդ։ Նրանցից ընտրվել է չորս հաղթող։ Ակցիան անցկացվել է Եվրո-2016-ի առթիվ, որը մեկնարկել է հունիսի 10-ին Ֆրանսիայում։

eiffel-tower-apartment

You might also like