Ինչպե՞ս ընտրել ինքնաթիռում ամենահանգիստ տեղը

Ինքնաթիռում տեղ ընտրելիս՝ դուք մշտապես ռիսկի եք ենթարկվում հայտնվել մի հարևանի կողքին, ով կխաթարի ձեր հանգիստը թռիչքի ընթացքում։ Փոքրիկ երեխաների լաց, շատախոս անծանոթ կամ նույնիսկ շարժիչի աղմուկ․ կա՞ արդյոք միջոց խուսափել ավելորդ աղմուկից և ընտրել իդեալական նստատեղ ինքնաթիռում։

JetBlue ավիաընկերությունը հարցում  է անցկացրել  իր անձնակազմի անդամների շրջանում  այս հարցի պատասխանը գտնելու նպատակով։ Օդաչուի խոսքերով, ում անունը չի նշվում, ինքնաթիռների մեծ մասում շարժիչը գտնվում է թևի առաջնային մասում։ Այդ պատճառով, ամենախաղաղ տեղերը գտնվում են ինքնաթիռի սրահի սկզբում։

Ցավոք, աղմկոտ հարևաններ կարող են լինել ցանկացած շարքում։ Այդ պատճառով պետք է նախապես համբերությամբ և մի քանի հատուկ միջոցներով զինվել, որպեսզի կարողանաք հանգստություն պահպանել և նույնիսկ քնել՝ ականջախցաններ, հանգստացնող հաբեր, սիրելի երաժշտությամբ նվագարկիչ և այլն։

You might also like