«Քուրդիստանի ազատության բազեներ» քուրդական զինյալների խմբավորումը իր վրա է վերցրել հունիսի 8-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը․ հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները։ Խմբավորումը ահաբեկչությունն անվանել է պատասխան Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից քուրդական դիրքերի վրա հարձակմանը։
«Քուրդիստանի ազատության բազեները», որն արդեն նախկինում իր վրա էր վերցրել Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը, հերթական անգամ կոչ է արել զբոսսաշրջիկներին խուսափել այդ երկիր ճանապարհորդությունից։
«Մենք կրին զգուշացնում ենք օտարերկրյա զբոսաշրջիկներին, ովքեր գտնվում են կամ պատրաստվում են մեկնել Թուրքիա․ օտարերկրացիները մեր նպատակակետը չեն, բայց Թուրքիան այլևս նրանց համար անվտանգ երկիր չէ»,-ԶԼՄ-ները մեջբերում են զինյալների հայտարարությունը։
Ստամբուլում պայթյունի հետևանքով մահացել է 11 մարդ, ավելի քան 30-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանության հատուկ ջոկատայինների ավտոբուսի մոտ քաղաքի եվրոպական մասում։