Իտալիայի (Լոմբարդիա) Իզեո լճի վրա (Lago d’Iseo) զբոսաշրջիկները հնարավորություն են ստացել բառացիորեն զբոսնել ջրի վրա․ ամերիկյան ճարտարապետ Քրիստո Յավաշևը այստեղ ստեղծել է Floating Piers ինստալյացիան, որն իրենից ներկայացնում է կամրջանավային ճանապարհ՝ տեղադրված ջրի մակերևույթին։ Ջրի վրայի ճանապարհը միավորում է Սուլցանո քաղաքը (Sulzano) Մոնտե Իզոլա կղզու հետ։ Շրջել «լողացող նավահանգստով» հնարավոր կլինի հունիսի 18-ից։ Ճանապարհի վրա չեն թողնի բարձրանալ սքեյթբորդիստներին, անվաչմշկասահորդներին և բարձրակրունկներով կանանց։ Բայց այստեղ կարելի է զբոսնել երեխաների և շների հետ։ Ջրի վրայի զբոսանքը հասանելի կլինի շուրջօրյա և անվճար։
Հետաքրքիր է, որ ինստալյացիան կփոխի իր գույնը՝ կախված լուսավորությունից և խոնավությունից։