Եվրո-2016-ի խաղերը կցուցադրեն 12 հազար մետր բարձրության վրա

Emirates Airline ավիաընկերության հաճախորդներին կցուցադրեն   2016 թվականի կարևոր մարզական իրադարձությունները ուղիղ եթերում ինքնաթիռի սրահում։ Այս մասին հաղորդվել է ավիափոխադրողի մամուլի հաղորդագրությունում։

Այժմ ավելի քան  90  Boeing 777 ինքնաթիռներում հնարավոր կլինի դիտել հունիսի 10-ին մեկնարկած Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը, ինչպես նաև՝ Բրազիլիայի Օլիմպիական խաղերը, Ուիմբլդոնի մրցաշարն ու  «Ֆորմուլա-1»-ի մրցարշավները։

154105418-fded4f32-f482-4878-a659-e4c7e2325cd4Նշվում է, որ  Emirates-ի ինքնաթիռների քանակը, որոնցում կցուցադրվեն խաղերը ուղիղ եթերում, կազմում են ավիապարկի մեկ  երրորդը։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունիսի 10-ից հուլիսի 10-ին։ Եվրո-2016-ին առաջին անգամ կխաղան 24 թիմ, որոնք կբաժանվեն վեց խմբերի։ Խաղերը կանցկացվեն Ֆրանսիայում։

Emirates-1

You might also like