Այս տարվա հոկտեմբերից սկսած իռլանդական Ryanair լոուքոսթերը կսկսի առաջարկել համարների ամրագրում սեփական ապրանքնաիշի հյուրանոցներում, հոսթելներում, և նույնիսկ ամբողջական վիլլաներ․ գրում է Тravel weekly-ն։ Ryanair ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարել է Ryanair Rooms-ի ստեղծման մասին․ սեփական հյուրանոցային ապրանքանիշ, որը կառաջարկի այնքան ցածր բնակության գներ, որքան դա հնարավոր է։ Լոուքոսթերի հյուրանոցներում համարներ ամրագրել կարող եք ավիափոխադրողի կայքում։