Առաջիկա ամսում հազարավոր երկրպագուներ տարբեր երկրներից կայցելեն Ֆրանսիա իրենց ֆուտբոլի ազգային հավաքականին աջակցելու համար։ Եվրոպայի առաջնության կազմակերպիչները հրապարակել են վարքագծի կանոնների ցանկ, որին պետք է ծանոթանա այս սպորտի յուրաքանչյուր սիրահար։ Մարզադաշտերում սահմանված անվտանգության մակարդակի բարձրացման պատճառով բոլոր երկրպագուները պետք է մարզադաշտ գան խաղի մեկնարկից 3 ժամ առաջ։ Այցելուները պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ և տոմս՝ գնված տոմսարկղից կամ պաշտոնական գործընկերներից։ Լանս քաղաքում փողոցում ալկոհոլային խմիչքների օգտագործումը կպատժվի տուգանքով, իսկ Մարսելում արգելված է գիշերը լողալ ծովում։ Առաջնությունն ընդունած քաղաքներում խաղերին կարելի է հետևել հատուկ կառուցված ֆան գոտիներում, որոնց ամբողջական ցանկը ներկայացված է իրադարձության պաշտոնական կայքում։ Զբոսաշրջիկները նաև պետք է հրաժարվեն ավտոմեքենայով և ավտոբուսով երթևեկությունից․ լիցքավորման կայաններում հերթերը և ճանապարհների խցանումները կարող են խափանել ձեր պլանները։