Ապագայի քաղաքներին նվիրված Swab Stairs ակցիայի թեմայի մասին իրենց պատկերացումները ներկայացնելու իրավունք ձեռք են բերել 10 բարսելոնյան և 5 միջազգային դիզայներական դպրոցներ Մեծ Բրիտանիայից, Ալժիրից, Հոնգկոնգից և Արգենտինայից, որոնք հնարավորություն են ստացել ներկել քաղաքային ստոգետնյա անցումի աստիճանները։ Հիմնական աշխատանքները կապված կլինեն էկոլոգիայի, պատասխանատու սպառման և սոցիալական խնդիրների հետ։
Ակցիան անցկացվում է մինչև հունիսի 22-ը Դիզայնի շաբաթվան և գլխավոր քաղաքային փառատոններին՝ Primavera Sound-ին և Sonar-ին զուգընթաց Swab Off և TMB Cultura նախագծերի շրջանակներում՝ Կատալոնիայի Մշակույթի վարչության և Fujifilm ապրանքանիշի աջակցությամբ։ Սա հնարավորություն է նկարչական դպրոցների սաների համար ներկայացնել աշխատանքներ, որոնք կդառնան ցուցանմուշներ ամենամեծ լսարանի՝ Բարսելոնայի բնակիչների և հյուրերի համար։
Անսովոր ցուցահանդեսը կարելի է դիտել մետրոյի հիմնական կայաններից՝ Paseo de Gracia, Diagonal, Sagrada Familia, Drassanes և Liceu y Jaume I։