Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես բացել է գինուն նվիրված այգին

Երկար սպասված Cité du Vin թեմատիկ այգին, նվիրված գինուն, պաշտոնապես բացել է իր դռները Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի ժամանակ։ Պետության ղեկավարը շրջել է  զվարճանքների համալիրում և մասնակցել գինու համտեսմանը։Cité du Vin80 միլիոն եվրո արժողությամբ նախագիծը կառուցվել է Բորդոյում՝ ֆրանսիական գինեգործական գոտու հենց սրտում։ Բազմաթիվ համտեսումների, սեմինարների և էնոլոգիայի դասընթացների  մասնակցությունից բացի, այգու այցելուները կծանոթանան խաղողի վազերի աճեցման պատմությանն ու մշակույթին։ Cité du Vin-ի տարածքում բացվել են նաև մի քանի ռեստորաններ․  7-րդ հարկում գտնվող Le 7-ը առաջարկում է Բորդոյի պանորամային տեսարանը,  իսկ Latitude20-ը՝ թեթև ուտեստներ և 14 000 շիշ գինի ընդգրկող  քարտ։

e1b149d4-7e49-11e4-a4b4-65a0dc79857aՄուտքի տոմսի արժեքը 20 եվրո է։ Այս գինը ներառում է  ոչ միայն հասանելիություն բոլոր զվարճանքներին, այլև՝ մեկ գավաթ գինի մուտքի մոտ։

You might also like