Սկսվել է աշխարհում առաջին ծովային Desire Cruise սեքս-կռուիզի տոմսերի վաճառքը։ Այդ մասին հայտնել է Original Group ընկերության կայքը, որը կազմակերպում է այդ ճանապարհորդությունը։
Ընկերության ամենաթանկարժեք առաջարկը Club World Owners Suite լյուքսն է՝ 11 հազար դոլարով։ Ամենամատչելի նավախցիկն արժե 3,2 հազար։ Զեղչերի արդյունքում գինը նվազել է մինչև 2,8 հազար։
Մեծահասակների համար նախատեսված կռուիզին զբոսաշրջիկները կմեկնեն շքեղ Azamara Quest նավով։ Ճանապարհորդներին կառաջարկեն էրոտիկ երեկույթներ, մեծահասակների համար նախատեսված զվարճանքներ, կտրամադրեն առանձին սենյակներ սիրային խաղերի համար։ 180 մետր երկարությամբ նավի վրա կստեղծեն հատուկ գոտիներ, որտեղ կարելի է շրջել առանց հագուստի։
Ինչպես հայտնել Լենտան հունիսի 1-ին՝ Azamara Quest-ը կնավարկի Ադրիատիկ ծովում 2017 թվականի աշնանը։ Ճանապարհորդությունը կսկսվի Վենետիկում սեպտեմբերի 26-ին և կավարտվի հոկտեմբերի 3-ին նույն իտալական քաղաքում։ Նավը կանգ կառնի Սլովենիայի և Խորվաթիայի նավահանգիստներում։