Մի քանի տարի անց Եվրոպայում կհայտնվի երկրորդ ստորջրյա թունելը (Լա Մանշից հետո), որը կմիավորի երկու հանրապետություն։ 18-կիլոմետրանոց կառույցը միմյանց կկապի Կոպենհագենը և Համբուրգը։
Շնորհիվ հսկա թունելի՝ երկու քաղաքների միջև ճանապարհի վրա ծախսվող ժամանակը հինգ ժամից կկրճատվի մինչև 3 ժամ։ Թունելով կարելի է անցնել ինչպես ավտոմեքենայով, այնպես էլ՝ գնացքով։
Թունելի շինարարության վրա կծախսվի շուրջ 3,4 միլիարդ եվրո։ Նշենք, որ հիմա Գերմանիայից Դանիայի մայրաքաղաք հասնելու համար պետք է կտրել 160 կմ ճանապարհ։