Բուլղարիայում կբացվի վարդի յուրօրինակ թանգարան

Բուլղարիայի Կազանլիկ քաղաքը գտնվում է հայտնի Վարդերի հովտի մոտ, որի անվանումը գալիս է այս տարածքում հարյուրամյակներ շարունակ աճող հրաշալի ծաղիկներից։ Հենց այստեղ է իր դռները բացում վարդերին նվիրված յուրահատուկ թանգարանը։

Նոր թանգարանը կփոխարինի մշակույթի նախկին շենքին, որը բաց է 1967 թվականից։ 1200 քառակուսի մետր մակերեսով պատկերասրահի տարածքում կներկայացվեն ավելի քան հազար ցուցանմուշ, որոնք կցուցադրեն Բուլղարիայում վարդերի աճեցման  ու վարդի յուղի ու ջրի արտադրության պատմությունը։ 1415611209_0!!-!!Bulgaria_roses1Այցելուները նաև կարող են ծանոթանալ ծաղիկների տարբեր տեսակներին, մասնակցել պարֆյումերիայի դասընթացների և նույնիսկ մշակել բույրի սեփական կոմպոզիցիան։

Բուլղարիան հանդիսանում է վարդի յուղի աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկը։ Արտահանվող արտադրանքի ավելի քան  60%-ը արտադրվում է հենց Վարդերի հովտում։

You might also like