Ճապոնական Սիմա քաղաքի Shima Kanko Hotel հյուրանոցը առաջարկել է իր հաճախորդներին համարներ, որտեղ ապրել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը G7-ի մայիսյան գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին հայտնում է The Asahi Shimbun պարբերականը։
Թերթի տվյալներով՝ այս համարներում երկու հյուր կարող է մնալ երեք օր և երկու գիշեր ինքը հազար դոլարի դիմաց։ Արժեքը ներառում է նաև սնունդը։ Հյուրերին կառաջարկեն այնպիսի ուտեստներ, որոնցով հյուրասիրել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին գագաթնաժողովի ժամանակ։
Ինչպես հայտնում է The Japan Times-ը՝ առաջարկից կարելի է օգտվել 2016 թվականի հունիսի 7-ից մինչև 2017 թվականի մարտի 31-ը։ Նախագահական համարների հյուրերի տրամադրության տակ կլինեն նաև սպասավորները։ Բացի այդ, արժեքը ներառում է այցելությունը Իսե բուդդայական տաճար, որտեղ այցելել են համաշխարհային լիդերները։
Օլանդը «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովի ընթացքում մայիսի 26-27-ին մնացել է 210 քառակուսի մետր մակերեսով շքեղ համարում՝ մեկ օրվա համար վճարելով շուրջ երկու հազար դոլար։ Օբամայի համարը ավելի փոքր է եղել (96 քառակուսի մետր) և մատչելի (1,6 հազար դոլար)։
G7-ի մայիսյան գագաթնաժողովի ժամական Օբաման այցելել է Հիրոսիմա։ Քաղաքական գործիչը դարձել է առաջին ԱՄՆ գործող նախագահը, ով եղել է այն քաղաքում, որտեղ ամերիկյան ռազմական ուժերը ատոմային ռումբ են նետել 1945 թվականին։