ԱՄԷ․ Սուպերինքնաթիռ սուպերավիաընկերության համար

Emirates ավիաընկերությունը, որն հայտարարել է աշխարհում ամենաերկար ավիաերթուղու՝ Դուբայ-Օքլենդի   ստեղծման  մասին, դեռևս չի սկսել կանոնավոր չվերթներ իրականացնել, բայց արդեն այնպես է գովազդել երթուղին,   որ ցանկացողների մեծ հոսքի պատճառով որոշել է թռիչքուղի հանել ավելի տարողունակ ինքնաթիռ՝  А380։ Այդ մասին հայտնել է  Emirates ավիաընկերության նախագահ Թիմ Քլարկը։
Emirates ավիաընկերությունը А380-ը բաժանել է երեք դասի, որտեղ տեղավորվում է  489 ուղևոր․ 399-ը՝ էկոնոմում, 76-ը՝ բիզնեսում, 14-ը՝ առաջին դասում․ գրում է Вusiness traveller-ը, ինչը մոտ երկու անգամ շատ է, քան Բոինգ 777-200-ը, որով նախատեսվում էր իրականացնել չվերթը։ Դուբայից Օքլենդ երթուղին կտևի  16  ժամ 5 րոպե։ Իսկ Օքլենդից Դուբայ ինքնաթիռը կհասնի  17 ժամ 20 րոպեում։ Երթուղու երկարությունը  14 200 կմ է։

You might also like