JetBlue ավիաընկերությունը մտադիր է փոխել զբոսաշրջիկների վերաբեմունքը փոքրիկ երեխաների հետ ճանապարհորդող ուղևորների հանդեպ

Ուղևորների ամենամյա հարցումները ապացուցում են, որ թռիչքի ընթացքում ամենանյարդայնացնող գործոններից մեկը երեխաների լացն է։ Անխոս, երեխաները մեղավոր չեն շրջապատին անհարմարություն պատճառելու մեջ․ նրանք մեծահասակներից թույլ և զգայուն են, իսկ ծնողները, հաճախ, գտնվելով սթրեսային իրավիճակում, չեն կարողանում հանգստացնել նրանց։ Այդ պատճառով JetBlue ավիաընկերությունը առաջարկել է իր հաճախորդներին ըմբռնումով մոտենալ երեխաների հետ ճանապարհորդող ուղևորներին՝ դրա համար ստանալով հավելյալ բոնուսներ։Airline "JetBlue" is going to change the attitude of tourists to passengers with small childrenՆյու Յորքից Լոնգ Բիչ չվերթի ժամանակ ներկա են եղել երեխաների հետ մի քանի ընտանիքներ։ Այդ փաստից անհանգստացած ուղևորները վախով սպասել են լացող երեխաների ուղեկցությամբ երկար թռիչքին։ Սակայն բորտուղեկցորդները շտապել են ուրախ նորություն հայտնել։ Ամեն լացող երեխան կնվազեցնի  բոլոր ուղևորների տոմսի  արժեքի  25%-ը։

Այս անսովոր ակցիայի մասին հայտարարելուց հետո յուրաքանչյուր երեխայի լաց ուղեկցվել է բուռն ծափողջյուններով։ Թռիչքի ավարտին ուղևորներին հաջողվել է ստանալ իրենց տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցումը։ Ավիաընկերության ներկայացուցիչները մտադիր չեն կրկնել այս ակցիան, բայց հույս ունեն ազդել երեխաների հետ զբոսաշրջիկների հանդեպ վերաբերմունքի վրա։

You might also like