Մեծ Բրիտանիայում բացվել է ռեստորան՝ սննդի ամերիկյան բլրակներով

Բրիտանական խոշորագույն Alton Towers զվարճանքների այգում, որն հայտնի է իր «շատ սարսափելի» ատրակցիոններով, բացվել է ռեստորան սննդի համար ամերիկյան բլրակներով։ Rollercoaster Restaurant հաստատության այցելուները հետևում են, թե ինչպես է իրենց պատվիրած ուտեստը իջնում առաստաղից ռելսերով՝ նախքան սեղանին հասնելը։

Rollercoaster Restaurant  Alton Towers

Հաղթահարելով հանգույցները, զառիթափերն ու պտույտները՝ սնունդը վայրէջք է կատարում հյուրերի սեղաններին․ գրում է  TravelPulse-ը։ Rollercoaster Restaurant-ի հեղինակները պատմում են, որ իրենք ցանկացել են, որ այցելուները հաճույք ստանան այնպես, ինչպես  այգում գտնվող իսկական ատրակցիոններից։ Ռեստորանը  բաց է ամեն օր 11:00-ից 22:00-ն։ Սեղան կարելի է ամրագրել  Alton Towers-ի պաշտոնական կայքում։

Rollercoaster Restaurant  Alton Towers

Զվարճանքների այգին գտնվում է Ստաֆֆորդշիրում։  Alton Towers-ի ցերեկային տոմսի արժեքը  36 ֆունտ է (47 եվրո)։

You might also like