Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների բնակիչները զբաղեցրել են աշխարհի ամենադժգոհ զբոսաշրջիկների վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակը, որը կազմել է GetYourGuide.com կայքը՝ հիմնվելով աշխարհի 50 երկրների ներկայացուցիչների թողած կարծիքների վրա։
Հարավային Կորեայի զբոսաշրջիկների շուրջ 18%-ը գնահատել է իր արտերկրյա ուղևորությունը հինգից մեկ կամ երկու աստղով։ Նույնքան ցածր գնահատականներ էլ իրենց ուղևորություններին տվել են մեքսիկացիների 14,8%-ը և մալայզիացիների 14,6%-ը։ Նրանց հետևում են զբոսաշրջիկները Կոլումբիայից, Պերուից, Հնդկաստանից, Իսրայելից, Արգենտինայից, Հոնգկոնգից և Չինաստանից։
Ամենագոհ ճանապարհորդները ճանաչվել են Եվրոպայի բնակիչները։ Ընդ որում, առաջին հորիզոնականում հայտնվել են չեխերը․ 92,3%-ը գնահատել է իր ուղևորությունը 4 կամ 5 աստղով։ Երկրորդ տեղում ռուսներն են (89,9% դրական արձագանք), երրորդում՝ լեհերը (89,5%)։ Վարկանիշային աղյուսակում հայտնվել են նաև Մալթայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Նորվեգիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի զբոսաշրջիկները։