Պատմության մեջ ամենաթանկարժեք ավիատոմսը վաճառվում է 80,5 հազար դոլարով

ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրող  «Էտիհադ Էյրվեյսը» (Etihad Airways) վաճառում է Լոնդոն-Մելբուռն չվերթի տոմս  80,5 հազար դոլար արժեքով։ Daily Mail պարբերականը նշում է, որ ուղևորը, ով ձեռք կբերի աշխարհի ամենաթանկարժեք ավիատոմսը, կստանա համապատասխան ծառայությունների փաթեթ։

Etihad Airways

Նրան, ով կորոշի թռիչի վրա նման մեծ գումար ծախսել, ավիաընկերությունը Airbus A380-800 ինքնաթիռում կտրամադրի երեքսենյականոց համար՝ անձնական խոհարարով և սպասավորով։ ՎԻՊ-ուղևորի տրամադրության տակ կլինեն մեծ մահճակալով ննջասենյակը, լոգասենյակը և հյուրասենյակը։

Նշենք, որ նախկինում ամենաթանկն համարվում էր Մումբայից-Նյու Յորք չվերթի տոմսը․ երկու կողմերի երթուղին արժեր ընդամենը  75,9 հազար դոլար։

3 июня 2016
You might also like