Հայտնի լոնդոնյան Թաուերի կամուրջը՝ բրիտանական մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, կփակվի վերանորոգման համար, որը կտևի 3 ամիս։
Ինչպես հայտնում է «Սինհուան»՝ հոկտեմբերի 1-ից Թաուերի կամուրջը կփակվի ավտոտրանսպորտով երթևեկության համար, բայց բաց կլինի հետիոտների համար, սակայն չինական նորությունների ռեսուրսը չի նշում, թե կոնկրետ երբ այն ամբողջովին կփակվի։
Ամեն օր Թաուերի կամուրջով անցնում է 21 000 մեքենա և ավելի քան 40 000 հետիոտն, իսկ 122 տարի առաջ կառուցված կամուրջը վերջին անգամ վերանորոգվել է 1970-ականներին։
Այլ հոդվածներ
You might also like