Չինական Սիչուան նահանգից 16-ամյա մի դեռահաս կարողացել է սողոսկել Emirates-ի ինքնաթիռ և հասնել Դուբայ առանց տոմսի։ CNN-ի տվյալներով՝ թինեյջերը անցել է Շանհայի օդանավակայանի ցանկապատի վրայով և մտել ինքնաթիռի ուղեբեռների բաժին։
Դուբայ հասնելուն պես «նապաստակը» բռնվել է տեղական օդանավակայանի զգոն անվտանգության աշխատակիցների կողմից։ Հարցաքննության ժամանակ չինացին խոստովանել է, որ Էմիրություններ է եկել մուրացկանություն անելու համար։
Բանն այն է, որ վերջին ժամանակներս Չինաստանի սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում են շշուկներ, որոնց համաձայն՝ ԱՄԷ-ում մուրացկանությամբ հնարավոր է տասնյակ հազար դոլարներ վաստակել։ Իրենց հերթին, արաբական երկրի իշխանությունները կոչ են անում չհավատալ այդ տեղեկությանը և հիշեցնում են, որ մուրացկանությունը ԱՄԷ-ի տարածքում արգելված է և պատժվում է լուրջ տուգանքներով։