Յելոուսթոունի աշխատակիցները զգուշացնում են այցելուներին արջերի հարձակման մասին

Յելոուսթոուն ազգային պարկի բոլոր հյուրերը պարտավոր են իրենց հետ ունենալ հատուկ ցողաշիթ, որը կարող է վախեցնել արջերին․ այս զգուշացումը հրապարակվել է այգու աշխատակիցների կողմից գրիզլիների հետ հանդիպման ռիսկի մեծացման հետ կապված։

A Bear Doesnуt Care («Արջի համար միևնույն է») անունը կրող արշավը կոչ է անում նույնիսկ իրենց ֆիզիկական ունակությունների վրա վստահ մարդկանց հույսը չդնել հաջողության վրա և նախապես ձեռք բերել ցողաշիթը գիշատչին վախեցնելու համար։

jp-gbearcarcass-960Այդ միջոցը կենդանիներին վախեցնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է և փրկում է դրա տիրոջը հարձակման  90 % դեպքերում։

Աշխատակիցների տվյալներով՝ այգու հյուրերի միայն  28%-ն է մտածում արջերին հանդիպելու հավանականության մասին և հետևում անհրաժեշտ վարքականոններին այգու տարածքում․ լինել ուշադիր, շարժվել անաղմուկ և բացառապես խմբի հետ, չվազել։