Տասնվեցերորդ դարի պատմական շատրվանը, որը գտնվում է Իտալիայի մայրաքաղաքի հենց կենտրոնում, ամեն երեկո վերածվում է ռեստորանի մասնաճյուղի։ Այդ մասին La Repubblica պարբերականին հատնել են Հռոմի բնակիչները, որոնց պատուհանը բացվում է դեպի Պյացա դելլա Մադոննա դեյ Մոնտի հրապարակը։
Ականատեսների պնդմամբ՝ երբ հաճախորդների թիվը չափից շատ է լինում և փողոցի սեղանները չեն բավականացնում, ռեստորանի մատուցողը սեփականատիրոջ հրահանգով առաջարկում է հաճախորդներին տեղավորվել պատմական շատրվանի շուրջը։ Հաճախորդները չեն հրաժարվում, ընդհակառակը՝ հանգիստ ընթրում են ջրի ձայնի ներքո։
Այդպիսով, ամեն երեկո 1580 թվականին կառուցված շատրվանը վերածվում է ռեստորանի սեղանիկի։
Հռոմի իշխանությունները բնակիչների հայտարարությանն ի պատասխան միայն թոթվում են ուսերն ու ասում, որ քաղաքում այնքան շատ են պատմական հուշարձանները, որ դրանց բոլորի մոտ պարեկանային ծառայություն սահմանել հնարավոր չի լինի։
Այլ հոդվածներ
You might also like