Հունիսի 1-ից 5-ին Նեապոլում Կարաչչոլոյի ափին կսկսվի խոհարարական փառատոն, որը կուրախացնի իտալական պանրի սիրահարներին, մասնավորապես՝ մոցարելայի։
Bufala Fest փառատոնը, սակայն, նվիրված է ոչ միայն մոցարելային (ինչպես նշվում է կարգախոսում), այլև՝ բոլոր այն մթերքներին, որոնք ստացվում են սև բույվոլի կաթից ստացվող թթխմորից։
Անցյալ տարի խոհարարական փառատոնին մասնակցել է ավելի քան 100.000 մարդ։ Հյուրերի մեծ թվի պատճառով որոշվել է մեծացնել փառատոնի անցկացման հրապարակը․ այս տարի ցուցահանդեսային տաղավարները կտեղավորվեն Piazza della Repubblica հրապարակի սկզբից մինչև Piazza Vittoria-ն, իսկ ժամանցի «սիրտը» կդառնա Rotonda Diaz-ը, որտեղ տեղ կգտնի միջոցառման բեմը։
Տոնի հյուրերին սպասվում են խոհարարական վարպետության դասեր և տեղական խմբերի ելույթներ, ինչպես նաև՝ տեղական մթերքների տոնավաճառ և թարմ կաթնամթերքի համտեսում։