Մայիսի 28-ին Բաթումին կբացի ամառային զբոսաշրջային սեզոնը

Աջարիայի տուրիզմի և առողջարանների վարչությունը պատրաստվում է բացել ամառային զբոսաշրջային սեզոնը, որն այս տարի տեղի կունենա մայիսի  28-ին։

Ամեն օր Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ


Այդ առթիվ Բաթումիում նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Տոնակատարությունների մեկնարկը կտրվի շաբաթ օրը 11:00-ին Բաթումիի ճեմուղում շատրվանների գեղեցիկ շոուով, որը մեկ օրով կդառնա համերգային հրապարակ բաց երկնքի տակ այնպիսի կատարողների համար, ինչպիսիք են՝ Nemo-ն, Strawberry Fields-ը և Sound Lab-ը։ Բաթումիի ճեմուղին տոնակատարությունների առթիվ կձևափոխվի․ այն կձևավորեն տոնական դեկորացիաներով և լուսային ինստալյացիաներով։

640Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նոր տուրիստական երթուղիների շնորհանդես, որոնցով հայտնի է Աջարիան՝ ունենալով հսկայական բնական ներուժ։ Ամենից շատ Աջարիան զբոսաշրջիկներին գրավում է լեռնային և ծովային կլիմայի ներդաշնակ համադրությամբ։ Լողափից մի քանի ժամ հեռավորության վրա այստեղ կարելի է հայտնվել լեռներում՝ ծովի մակերևույթից  2000-2500 մետր բարձրության վրա, շրջել անտառներով, ազգային արգելանոցներով, տեսնել հին քաղաքակրթությունների հետքեր և վայելել գինե-խոհարարական տուրերը։

Տոնակատարության հյուրերը կարող են մասնակցել տարատեսակ վարպետության դասերի և մրցույթների, որոնք ասոցացվում են ամառային հանգստի հետ։ Դրանց թվում են՝ հեծանվամարաթոնը, «10 բան, որ պետք է իմանա սկսնակ արշավականը» վարպետության դասը, սելֆիի առաջնությունը և արշավական վրանների արագընթաց բացումը, ժողովրդական շոուն և վրացական պարերի վարպետության դասը, աջարական խոհանոցի ուտեստների պատրաստման վարպետության դասը, գարեջուր ըմպելու մրցույթը և այլն։ Կազմակերպիչները վստահեցնում են, որ ծրագիրը նախատեսված է  բոլոր տարիքային կատեգորիաների համար։

640

Ծրագիրը կեզրափակվի մայիսի 29-ի գիշերը շքեղ հրավառությամբ և հայտնի դիջեյների մասնակցությամբ դիսկոտեկով, ովքեր Բաթումիի ծովային օդը կցնցեն երաժշտական սեթերով մինչև գիշերվա երեքը։
Ամառային սեզոնի բացման առթիվ անվճար կլինեն Բուսաբանական այգու, Գոնիո ամրոցի, Նոբել եղբայրների թանգարանի և Հնագիտական թանգարանի մուտքը։

Ամեն օր Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ

You might also like