Այս տարվա հունիսի 1-ին 17 տարվա ծանր և քրտնաջան աշխատանքներից հետո Շվեյցարիայում կբացվի Գոտտարդ թունելը (Gotthard Base Tunnel)։
57-կիլոմետրանոց թունելը, որը գտնվում է Գոտտարդ լեռնաշղթայի տակ, կկրճատի Շվեյցարիայից հարավային հարևաններ տանող ճանապարհը։ Թունելը նախատեսված է ոչ միայն սովորական, այլև՝ արագընթաց գնացքների համար, որոնք կարող են անցնել թունելը 17 րոպեում․ գրում է eturbonews-ը։
Թունելի պաշտոնական բացումից հետո կանցկացվեն թեստային փորձարկումներ, իսկ կանոնավոր աշխատանքի «Գոտտարդը» կանցնի այս տարվա դեկտեմբերի 11-ից։
Այլ հոդվածներ
You might also like