Լոնդոնում կբացվի նապաստակներով սրճարան

Կենդանիներին նվիրված թեմատիկ հաստատությունները գնալով մեծ տարածում են գտնում։ Արդեն հաջորդ ամիս Լոնդոնում կբացվի նապաստակներով  սրճարան։

Նոր հաստատությունը կբացվի 2016 թվականի հունիսի 5-ից հուլիսի 11-ին Լոնդոնի հյուսիսում հայտնի  Chapel Market շուկայի թաղամասում։ Կենդանիների շահագործման դեմ հասարակության քննադատությանն ի պատասխան՝ Bunny Blossom-ի սեփականատերերը հրապարակել են հաղորդագրություն իրենց պոշտոնական Facebook-յան էջում։ Աշխատակիցները պահպանում են կենդանիներին պահելու և խնամքի բոլոր նորմերը, ինչպես նաև՝ կանխում նրանց հետ դաժան վերաբերմունքը։

Փափկամազ արարածները ազատ կտեղաշարժվեն սրճարանի տարածքում՝ թույլ տալով այցելուներին շոյել  և գրկել իրենց:

You might also like