Շոտլանդիայում կանցկացվի վիսկիի փառատոն

Շոտլանդիայի ազգային խմիչքի հոբելյանը կնշվի այս տարվա մայիսին Spirit of Speyside Whisky փառատոնին: Հինգօրյա փառատոնը դեպի Շոտլանդիա կհրավիրի վիսկիի սիրահարներին ողջ աշխարհից: Այցելուները կարող են մասնակցել ավելի քան 200 միջոցառումների, այդ թվում`  հատուկ տուրերի, համտեսումների և կրթական ծրագրերի Շոտլանդիայի հյուսիս-արևելքում գտնվող Սփեյսայդ շրջանի ավելի քան 50 գործարաններում: Զբոսաշրջիկներն հնարավորություն կունենան ծանոթանալ ոլորտի առաջատար մասնագետների հետ:

Ինչպես նաև` կառաջարկվեն տուրեր` ներկայացնող վիսկիի արտադրության գործարանները, որոնք սովորոբար փակ են լինում հասարակության համար, այդ թվում` Glen Elgin, Glenlossie and Mannochmore, Glen Spey, Speyburn և Glenrothes: Փառատոնի ընթացքում շրջանի հյուրանոցներում, բարերում և ավանդական փաբերում հանդես կգան տեղական խմբեր: Սպասվում է, որ այցելուների գոնե կեսը կլինեն արտասահմանից, քանի որ այն տարեցտարի գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը Նիդերլանդներից, Շվեդիայից, Նորվեգիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից:

You might also like