Մեխակը Չեխիայում ասոցացվում է սոցիալիզմի ժամանակաշրջանի հետ։ Կարմիր մեխակը այն ժամանակ գլխավոր ծաղիկն էր, որը օգտագործվում էր տարատեսակ պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Թերևս, այդ պատճառով այսօր մեխակները այդքան էլ տարածված չեն․ գրում է ILoveCZ-ը։ Չեխիայի հարավում գտնվող Կրատոչվիլե ամրոցում որոշել են հաղթահարել նախապաշարմունքները և «Մեխակի վերածնունդը» ցուցահանդեսով ներկայացնել և ապացուցել, որ մեխակը շատ գեղեցիկ ծաղիկ է։
«Մեխակի վերածնունդը» անունը երկիմաստ է, քանի որ մեխակը որպես ծաղիկ և դեկորատիվ մոտիվ շատ հայտնի է եղել հենց վերածննդի դարաշրջանում։ Ծաղկային ցուցահանդեսը կտևի մայիսի 21-ից 26-ին։
Հասցե՝ zámek Kratochvíle, Petrův Dvůr 9, Netolice։ Czech Republic։