Հունիսի սկզբին կսկսվեն դասերը Հեսպերիա այգում, երիտասարդական Պուոտիլա այգում, Ռասիլա քեմփինգում, ինչպես նաև՝ Ռոյհուվորի և Վեսալա սպորտային այգիներում։
Բացի մաքուր օդին ֆիզկուլտուրայից, տարեց բնակիչների համար կկազմակերպվեն դասսընթացներ Կամպպի և Կինապորի սպասարկման կենտրոնների սրահներում։
Նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել դասընթացներին, խորհուրդ է տրվում վերցնել իրենց հետ սեփական մարզագորգերը։ Այգիներում մարզումները կիրականացվեն բարենպաստ եղանակային պայմաններում։ Դասընթացները կտևեն մինչև օգոստոսի վերջ․ գրում է Հելսինկի քաղաքի պորտալը։