Հայտնի են ամենամատչելի ալկոհոլով եվրոպական քաղաքների անունները

Մեծ Բրիտանիայի փոստային ծառայությունը  (Post Office) կազմել է ամենամատչելի ալկոհոլով եվրոպական քաղաքների վարկանիշային աղյուսակը։ Ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Պրահան․ գրում է  The Telegraph-ը։

Ցանկը կազմվել է 12 ըմպելիքների արժեքների հանրագումարով՝ մեկ շիշ գարեջուր, մեկ շիշ շամպայն, մեկ գավաթ մարտինի և այլ ալկոհոլային խմիչքներ։ Ուսումնասիրությունը կատարվել է  16 եվրոպական քաղաքում։

Պարզվել է, որ 12 խմիչքներից բաղկացած ընտրանին Պրահայում արժե շուրջ 37 եվրո։ Վարկանիշի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Բուդապեշտը, որտեղ սպիրտային ըմպելիքները կարժենան  39 եվրո։ Երրորդ տեղում Կրակովն է  (44 եվրո)։ Ռիգայում  ալկոհոլային հավաքածուն կարժենա 65 եվրո (չորրորդ տեղը), Տալլինում՝  69 եվրո (հինգերորդ տեղը)։

Ամենաթանկարժեք ալկոհոլով քաղաք է ճանաչվել իսպանական Մարբելյան։ 12 բաժին ալկոհոլի համար այնտեղ պետք է վճարել շուրջ  94 եվրո։

Դուբլինում է գտնվում ամենաթանկարժեք գարեջուրը  (շուրջ վեց եվրո), իսկ Մարբելյայում՝ արժեքով ռեկորդային է շամպայնը (63 եվրո)։

You might also like