Հարավային Կորեայում սկսել են վաճառել հակախումհարային պաղպաղակ

Հարավկորեական Withme FS խանութների ցանցը սկսել է վաճառել պաղպաղակ, որը, ընկերության ներկայացուցիչների խոսքերով, օգնում է պայքարել խումհարի դեմ։  Այդ մասին մայիսի  20-ին հայտնել  է Reuters-ը։

Նոր մթերքի անվանումը՝ Gyeondyo, թարգմանաբար նշանակում է   «Ամրացիր»։ Ինչպես մեկնաբանում են ընկերությունում՝ այդ կոչը  ուղղված է կորեացի աշխատողներին, ովքեր նախորդ գիշեր ալկոհոլ օգտագործելուց հետո  աշխատանքի գնալիս իրենց վատ են զգում։ Թուրինջի համով պաղպաղակը պարունակում է հովենիա ծառի հյութ, որը Կորեայում հայտնի հակախումհարային միջոց է, որը կիրառել են դեռևս  XVII դարում։

Հարավային Կորեայի բնակիչները ալկոհոլի օգտագործմամբ զբաղեցնում են առաջին տեղը Ասիայում։ Այդ պատճառով խումհարի դեմ տարատեսակ միջոցների վաճառքը այս երկրում տարեկան բերում է շուրջ 126 միլիոն դոլարի եկամուտ։

You might also like