Expedia զբոսաշրջային ընկերությունը պարզել է, թե եվրոպական զբոսաշրջիկներից ովքեր են պատրաստ համտեսել տեղական խոհանոցը արտասահմանյան ճանապարհորդության ընթացքում, իսկ ով հակված չէ նման արարքի։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Մասնագետները հարցում են անցկացրել 14 հազար մարդու շրջանում Եվրոպայի 14 երկրներում։ Ըստ հետազոտության արդյունքների՝ իսպանացիները և իտալացիները գլխավորել են վարկանիշային աղյուսակը․ այս երկրների հարցման մասնակիցների 94 տոկոսը համտեսում է տեղական ուտեստները արտասահմանյան հանգստի ընթացքում։
Առաջատարների եռյակը եզրափակում է Ֆրանսիան (91տոկոս)։ Նույն ցուցանիշն է նաև Շվեյցարիայի մոտ։ Ավստրիան զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 89 տոկոս ցուցանիշով։
Թոփ-10 ցանկում հայտնվել են նաև Նորվեգիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Դանիան և Իռլանդիան։ Վերջին, տասնչորսերորդ տեղը ցանկում բաժին է հասել Մեծ Բրիտանիային։ Միացյալ Թագավորությունից հարցման մասնակից զբոսաշրջիկների միայն 57 տոկոսն է պատրաստ համտեսել արտասահմանյան ուտեստներ։
Այս հարցոմը անցկացրել է Expedia ընկերությունը «Եվրոպան ափսեի մեջ» ակցիայի շրջանակներում, որի նպատակն է օգնել այս տարածաշրջանի բնակիչներին ընդլայնել իրենց խոհարարական գիտելիքները և ծանոթացնել նրանց ոչ այնքան հայտնի ուտեստներին։