+51 °C. Հնդկաստանում ռեկորդային շոգ է

Հնդկաստանի խոշորագույն Ռաջինստան նահանգում գրանցվել է ռեկորդային շոգ․ ջերմաչափի ցուցիչը բարձրացել է մինչև  +51 °C։ Օդերևութաբանական պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է, մասնավորապես, Պհալոդի քաղաքում։

Հնդիկ օդերևութաբանները զգուշացնում են՝ առաջիկա մի քանի օրը ջերմաստիճանը ավելի կբարձրանա և չեն բացառում նոր ռեկորդներ։ Սպառնալիքի ամենաբարձր մակարդակը սպասվում է երկրի հյուսիս-արևմուտքում, որտեղ ջերմաչափի սյունը կբարձրանա  +47 °C-ից բարձր։

Նշենք, որ Հնդկաստանի զբոսաշրջային նահանգներում  ջերմաստիճանը այդքան էլ բարձր չի։ Օրինակ, Գոայում այն չի գերազանցում   +33 °C-ը։

You might also like