Շատ զբոսաշրջիկներ, ովքեր ուշադիր հետևում են սնման համակարգին առօրյա կյանքում, ընդունում են երկար սպասված արձակուրդը՝ որպես լիցքաթափման և առանց խղճի խայթի ուտելիքը վայելելու հնարավորություն։ CNN տեղեկատվական պորտալի խմբագիրները կիսվել են ճանապարհորդության ընթացքում ճիշտ սնվելու մասին խորհուրդներով, որոնք կօգնեն ձեզ հավելյալ քաշ չհավաքել։
1. Նախաճաշը համարվում է օրվա ընթացքում սնունդ ընդունելու կարևոր պահերից մեկը․ մի ծանրաբեռնեք ձեր ստամոքսը և մեծ կալորիականություն պարունակող մթերքները համադրեք մրգերի և բանջարեղենների հետ։
2. Հատուկ ուշադրություն դարձրեք օրվա ընթացքում կերածին․ խուսափեք մեծ կալորիականություն ունեցող մթերքներից, նախապատվությունը տվեք շատ սպիտակուցներ պարունակող սնունդին։
3. Վայելեք այդ տեղանքի թարմ մթերքները՝ չմոռանալով դրանց օպտիմալ հարաբերակցության մասին․ աշխարհի ցանկացած խոհանոցում կարելի է պահպանել հավասարակշռված սննդակարգ։
4. Խուսափեք ուտեստների մատուցման բուֆետային տարբերակից (որը հայտնի է նաև որպես «շվեդական սեղան»);
5. Շատ շարժվեք (քայլեք, վազեք, մասնակցեք հետիոտնային էքսկուրսիաների)։