Իտալիա․ Պերուջայում մեկնարկում է ծաղկային շոուն

Perugia flower show-ն կանցկացվի Ջարդինի դել Ֆրոնտոնե այգում մայիսի  20-ից  22-ին։
Ջարդինի դել Ֆրոնտոնեն ամբողջովին կծաղկապատվի․ մայիսի 20-ից  22-ին այգին կընդունի  Perugia flower show-ն՝ անսովոր և հազվագյուտ բույսերի ցուցահանդեսը։ 2017743303-Perugia Flower Show_Տոնի ծրագիրը մեծ է և բազմազան․ շոուի հյուրերին սպասվում են ստեղծագործական ցուցադրություններ, ուսումնական սեմինարներ, այգեգործության պրակտիկ դասեր, տոնավաճառ և, իհարկե, հրաշալի, հազվագյուտ ծաղկող բույսերի ցուցահանդես, որոնք աճում են Իտալիայի  60 հեղինակավոր տնկարաններում։

PERUGIAflowerSHOW
Տոնի յուրաքանչյուր մասնակից կարող է հիանալ վարդերի բազմաթիվ տեսակներով, բազմամյա և բուրավետ բույսերով, դրախտավարդի հազվագյուտ տեսակներով, յուրօրինակ խոլորձներով, ինչպես նաև՝ կակտուսների և միջերկրածովյան ֆլորայի այլ ներկայացուցիչների անհավանական բազմազանությամբ։

You might also like